«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Չինաստանի կոմկուսը նոր գլխավոր քարտուղար ունի

Չինաստանի կոմկուսը նոր գլխավոր քարտուղար ունի
15.11.2012 | 11:20

Երեկ Պեկինում ավարտվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարը։ Ներկայացվել է երկրի նոր ղեկավարությունը, որն իշխանության ղեկին կլինի առաջիկա տասնամյակում։ Ինչպես և սպասվում էր, փոխնախագահ Սի Ցզինպինը փոխարինել է կոմկուսի գլխավոր քարտուղար Խու Ցզինտաոյին։ Կուսակցության գլխավոր մարմնի անդամների թիվն իննից կրճատվել է յոթի։
Փոխվարչապետ Լի Կեցյանը նույնպես քաղբյուրոյում պաշտոն է ստացել։
Համագումարն անցկացվել է անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում։ Այդ նպատակով ներգրավվել է 1 միլիոն 400 հազար կամավոր։
Իր ելույթում Չինաստանի արդեն նախկին ղեկավար Խու Ցզինտաոն նշել է, որ կոռուպցիայի խնդիրը կուսակցության համար կարող է կործանիչ լինել, ինչպես նաև խորտակել կուսակցությունն ու պետությունը։
Չինաստանի նոր ղեկավարության առջև ամենակարևոր հարցը տնտեսության դանդաղ աճն է, երկրի բնակչության ծերացումը, տարբեր խավերի եկամուտների միջև հսկայական տարբերությունը։ Խու Ցզինտաոյի խոսքով՝ անհրաժեշտ է մշակել երկրի տնտեսության զարգացման նոր մոդել, որը կապահովի փոփոխություններ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Դիտվել է՝ 1991

Մեկնաբանություններ